«Բարսելոնայի» գոլը` հօգուտ Հայաստանի. դեռատի երգչուհին հուսով է հաղթել «Եվրատեսիլում» ֆուտբոլային ուրախ երգով
Հագնելով եվրոպական հայտնի ֆուտբոլային ակումբի կարմիր-կապույտ մարզահագուստը և երգելով ուրախ երգ` «Մանկական Եվրատեսիլ-2009»-ի Հայաստանը ներկայացնող մասնակիցը հույս ունի, որ կկարողանա գերել Եվրոպայի երաժշտասեր հանդիսատեսների սրտերը և հավանաբար ստանալ Իսպանիայի առաջնության գրանդ ակումբի երկրպագուների աջակցությունը:
Շաբաթ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայանալիք երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանի Աստրախան քաղաքից 12-ամյա Լուարա Հայրապետյանը: Նա երգելու է հայերեն իր և եղբոր սիրելի «Բարսելոնա» ֆուտբոլային թիմի մասին: Պատասխան |