«Վերին Լարս». վրաց-ռուսական «Վերին Լարս» անցակետը շուտով կվերաբացվի
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրենն ասում է, որ վրաց-ռուսական «Վերին Լարս» անցակետի նախատեսվող բացումը պայմանավորված է հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների զարգացումով:
«Վրաստանի և Ռուսաստանի միջև բանակցություններն ակտիվացան հայ- թուրքական արձանագրությունների նախաստորագրումից և, հատկապես, ստորագրումից հետո ընկած ժամանակահատվածում,- ասում է Ալվրցյանը: - Ի վերջո, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում բոլորովին այլ հնարավորություններ կստեղծվեն, և «Վերին Լարս» անցակետը կկորցնի իր նշանակությունը, եթե այսօր արդեն այն չվերաբացեն»,- ասում է Հայկազուն Ալվրցյանը: Պատասխան |