«Արաքսի ափին». հայ-թուրքական ֆիլմը ներկայացնում է կյանքը և տեսակետները սահմանի երկու կողմերում
Երեքշաբթի «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրված հայ-թուրքական համատեղ վավերագրական-խաղարկային ֆիլմը, որը պատմում է Արաքս գետի հակառակ ափերի կյանքի մասին, Երևանի հանդիսականի մեջ հակասական արձագանքներ է առաջացրել:
30 րոպե տևողությամբ «Արաքսի ափին» վերնագրով ֆիլմը նկարահանվել է «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» և «Թուրք-հայկական գործարարության զարգացման խորհուրդ» ՀԿ-ների կողմից և Հայաստանում ու Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունների աջակցությամբ: Ֆիլմում փորձ է արվել ներկայացնելու փակված սահմանով անջատված Արաքս գետի աջ և ձախ ափերին ապրող երկու ժողովուրդների կարծիքները միմյանց մասին: Պատասխան |