Քարտեզ ու քարոզչություն. «Գնենք հայկականը» գովազդային վահանակները շփոթություն են առաջացնում ԼՂՀ ներկայիս սահմանների շուրջ
Հայրենական արտադրության ապրանքների սպառումն ավելացնելու նպատակով անցկացվող նախաձեռնության գովազդն ակամա կասկածի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ներկայիս սահմանները:
«Գնենք հայկականը» ակցիայի շրջանակներում այս շաբաթ Երևանի փողոցներում հայտնված գովազդային վահանակների վրա խորհրդային տարիներին գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) քարտեզն է, որը մինչև 1988-ը գտնվում էր Ադրբեջանի կազմում և ԽՍՀՄ փլուզումից հետո դուրս եկավ Բաքվի վերահսկողությունից: Պատասխան |