Ի՞նչ գեղասահք առանց սառույցի. երեխաները սպորտով չեն զբաղվում, քանի որ սահադաշտը փակ է վերանորոգման պատճառով
Քաղաքապետարանի որոշմամբ` Երևանի գեղասահքի դպրոցը վերանորոգվում է, սակայն ծնողները մտահոգվում են, որ մեկ տարվա ընթացքում երեխաները մասնագիտական հետընթաց կապրեն:
Դպրոցի տնօրեն Մելինե Ավագյանի խոսքով` դպրոցն արդեն 20 տարի է, ինչ չի վերանորոգվել, և այդ խնդիրը տնօրինությունը բազմիցս բարձրացրել է: Նա խորհուրդ է տալիս ծնողներին (այն շուրջ 200 երեխաների, որոնք հաճախում են գեղասահքի դպրոց) ավելի հանգիստ մոտենալ խնդրին, քանի որ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը խոստացել է «մեկ տարվա ընթացքում համապատասխան տարածք տրամադրել»: Պատասխան |