Կորեա-Հայաստան. չնայած «8500 կմ հեռավորությանը` ընդհանուր շատ բաներ ունենք»
Փետուրի նման թեթև ու սահուն քայլեր, որոնք գրեթե չեն դիպչում բեմահարթակին, կայսերական թագեր, ոսկեգույն նախշերով գունեղ մետաքսե տունիկաներ, թմբուկների յուրաքանչյուր զարկի հետ օդ բարձրացող սպիտակ «թևքեր», ուրախ տոնական տրամադրություն ծնող սրինգի քաղցր հնչյուններ:
Կիրակի` նոյեմբերի 22-ին, կորեական ժողովրդական պարի համույթի` «Յուն Մի Րայի» ելույթն սկսվեց «Թխեփխյոն» ավանդական պարով, որը դեռևս 10-րդ դարում պարում էին կայսերական ընտանիքի անդամները: Պատասխան |