Նոր տեղեկություն խոզի գրիպի մասին. Հայաստանում մտավախություն կա, որ գրանցվել է A/H1N1 գրիպի առաջին զոհը
Ենթադրաբար` խոզի գրիպի զոհ է գրանցվել Հայաստանում: ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել է, որ Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված A/H1N1 տիպի գրիպի ախտանշաններով 51-ամյա տղամարդը մահացել է:
ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը «ԱրմենիաՆաուին» ասաց, որ չնայած հիվանդը հոսպիտալացվել է խոզի գրիպի ախտանշաններով, դեռ վաղ է պնդել, որ դա դարձել է մահվան պատճառը: Ըստ Ասոյանի` 3 շաբաթ ժամանակ կպահանջվի այդ կասկածը հաստատելու կամ հերքելու համար: Պատասխան |