Ճգնաժամը խոչընդոտ չէ. Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները շարունակում են զարգանալ
Երևանում անցկացված Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մրցունակության երրորդ ամենամյա համաժողովի մասնակիցներն ասում են, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն չունեցավ Հայաստանի ՏՏ ոլորտի վրա: Ընդհակառակը` նախորդ տարվա ընթացքում այս ոլորտում որոշակի առաջընթաց է գրանցվել:
Համաժողովն անցկացվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի նախաձեռնությամբ: Պատասխան |