Կրթաթոշա՞կ, թե՞ուսանողական ֆոնդ. հնարավոր բարեփոխման մասին նախարարի ակնարկը` բանավեճի առարկա
Ուսանողական կրթաթոշակների համակարգի վերացման վերաբերյալ նախարարի հայտարարությունը լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել ուսանողների շրջանում, ովքեր նման ծրագիրը որակում են որպես «ուսանողի իրավունքների կոպիտ խախտում»:
Նոյեմբերի 17-ին`Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ուսանողների կողմից բարձրաձայնված` կրթաթոշակի փոքր չափի և անբավարար լինելու վերաբերյալ հարցին պատասխանել է, որ իրենք ընդհանրապես «հակված են ապագայում վերացնելու ուսանողական կրթաթոշակը»: Պատասխան |