Արդիական փոխադրամիջո՞ց. սեգվեյը ժամանակից շուտ է Հայաստան մուտք գործում
Մի քաղաքում, որտեղ հեծանիվով երթևեկելը դեռևս ընդունված չէ, իսկ փողոցն անցնելը` վտանգավոր փորձություն, սեգվեյ կոչվող փոխադրամիջոցի գաղափարը խորթ է Երևանին, որտեղ հազվադեպ կարելի է տեսնել այն: Մինչդեռ, ինչպես գրեթե ցանկացած արևմտյան նորամուծություն կամ նորաձևություն, որը, ի վերջո, հայտնվում է այստեղ, Հայաստան «եկավ» նաև սեգվեյը, որը հիշեցնում է մեր հին, բարի ինքնագլորը` միայն թե էլեկտրական:
Այս գարնանը մայրաքաղաքում` Սարյան փողոցում, բացվեց սեգվեյի ներկայացուցչությունը և շուտով, զարմացած հայացքների ներքո, փողոցներով անցնում էին սեգվեյ վարողները` խույս տալով անցորդներից, որոնք կարծես ուրվական էին տեսել: Պատասխան |