Հանրապետականները հանրապետության համար. նախագահ Սարգսյանը հորդորում է իր կուսակիցներին ստանձնել «արդիականացման առաջամարտիկի դերը». ըստ նրա` արձանագրությունները կարագացնեն ցեղասպանության ճանաչումը
Շաբաթ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համագումարի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է ՀՀԿ նախագահ: Սարգսյանն իր ելույթում հորդորել է Հայաստանի իշխող կուսակցության անդամներին ստանձնել առաջամարտիկի դերը նոր քաղաքական մշակույթ ձևավորելու և կյանքի այլ ոլորտներն արդիականացնելու գործընթացում:
ՀՀԿ համագումարին ներկա ավելի քան հազար մասնակից քվեարկեց նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի (որը հանրապետականների շարքերում նորեկ է և շատերին հայտնի` որպես բարեփոխիչ վարչապետ)` կուսակցության գործադիր մարմնում ընտրվելու օգտին: Պատասխան |