Ձմեռ պապեր զինվորների համար. նախաձեռնության նպատակը սահմանամերձ զորամասերում ծառայողների համար նվերներ գնելն է
Մի խումբ հայ երիտասարդներ նախաձեռնել են «Նվեր զինվորին» դրամահավաք-ակցիա, որի ընթացքում փոխանցված գումարներով նվեր-ծանրոցներ կպատրաստեն ՀՀ զինված ուժերի սահմանամերձ զորամասերի ժամկետային ծառայողների համար:
Նախաձեռնող խմբի անդամները 20-25 տարեկան երիտասարդներ են (տնտեսագետներ, իրավաբաններ, լրագրողներ), որոնց մի մասը արդեն ծառայել է բանակում, իսկ մյուս մասը` ոչ: «Մեզանում չկա մի ընտանիք, ով այս կամ այն կերպ մասնակցած չլինի մեր հայրենիքի պաշտպանությանը»,- ասված է ակցիայի կազմակերպիչների կոչում: Պատասխան |