Իրազեկությունն ընդդեմ խտրականության. ՀԿ-ները նշում են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը
Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում, ըստ ոլորտի հասարակական կազմակերպությունների, խոչընդոտ է հասարակության հանդուրժողականության ցածր մակարդակը, ինչը խոցելի խմբերի շրջանում հասարակությունում մերժված լինելու վախի մթնոլորտ է ստեղծում:
Դեկտեմբերի 1-ին` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, Հայաստանում վարակի կանխարգելման հարցերով զբաղվող մի քանի ՀԿ-ներ Երևանում երթ են կազմակերպել` «կոտրելու հասարակության անտարբերությունն ու խտրականությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակակիրների նկատմամբ»: Պատասխան |