Ընդդիմադիր կուսակցությունները կրկին միավորվում են հայ-թուրքական արձանագրությունների դեմ
Հայաստանյան մի շարք ընդդիմադիր կուսակցություններ և հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչներ հանդես են եկել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ համատեղ հայտարարությամբ` ասելով, որ այդ արձանագրությունները նպաստավոր են Թուրքիայի «նախապայմաններին», որոնք վնասակար են Հայաստանի համար:
«Դրանք (նախապայմանները) են ցեղասպանության հարցը քննարկման առարկա դարձնելը, ինչպես նաև առկա հայ-թուրքական ապօրինի սահմանի օրինականացումը: Բացի այդ, Թուրքիան օրեցօր ավելի մեծ հնարավորություն է ստանում միջամտելու ԼՂՀ հարցի կարգավորմանը և ձգտում է Հայաստանից կորզել Ադրբեջանին ձեռնտու զիջումներ»,- ասվում է համատեղ հայտարարությունում, որով հանդես են եկել 13 կուսակցություն, այդ թվում` «Ժառանգություն», Հայաստանի դեմոկրատական, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան, Ռամկավար-ազատական կուսակցությունները: Պատասխան |