Բռնցքամարտ. երկու ձախլիկներ` հայազգի «Կատաղի ցուլը» և մեքսիկացի «Թրթուրը», կմենամարտեն
WBC/WBA վարկածներով գերթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը լրջորեն պատրաստվում է պաշտպանել իր կոչումը շաբաթավերջին Կալիֆոռնիայում անցկացվելիք մրցամարտում:
Հայազգի «Կատաղի ցուլը» (32 հաղթանակ` 26 նոկաուտով, 2 պարտություն, 1 ոչ-ոքի) կվտանգի իր 115 ֆունտանոց գոտիները մեքսիկացի ժամանակավոր չեմպիոն Թոմաս Ռոխասի («Թրթուր» մականվամբ) հետ մրցամարտում, որը կկայանա դեկտեմբերի 12-ին Կալիֆոռնիայի Ռանչո Միրաժ քաղաքի «Ագվա կալիենտե» խաղասրահում: Պատասխան |