Գրիպի սեզոն. համաճարակը ստիպում է Հայաստանում ժամանակից շուտ փակել դպրոցները
Հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը շաբաթ օրը Հանրային հեռուստատեսությամբ կոչ արեց Հայաստանում սեզոնային գրիպի տարածումը կանխելու նպատակով փակել դպրոցները, մանկապարտեզներն ու բուհերը:
Ասոյանի կոչը անհանգստություն և անգամ խուճապ է առաջացրել հասարակության շրջանում, և առողջապահության պաշտոնյաներին այսօր (դեկտեմբերի 7-ին) հանդիպելու և իրավիճակը քննարկելու առիթ դարձել: Ենթադրվում է, որ երկուշաբթի կամ երեքշաբթի որոշում կընդունվի` արդյոք անհրաժե՞շտ է փակել դպրոցները: Պատասխան |