Տնական միջոցներ. սխտորի գինը բարձրանում է, երբ գրիպից սարսափած հայերը դիմում են կանխարգելիչ բնական միջոցներին
Հայաստանում խոզի գրիպի և սեզոնային գրիպի սպառնալիքը ստիպում է մարդկանց դիմել կանխարգելիչ տնական միջոցների` գնելով ավելի շատ սխտոր: Այս իրավիճակից շտապում են օգտվել վաճառողները` արագ փոխելով գնապիտակները:
Համարվում է, որ սխտորը ունի մանրէասպան և նույնիսկ թերապևտիկ ազդեցություն, երբ օգտագործվում է գրիպի կամ սովորական մրսածության ախտանշանների ժամանակ: Սխտորը շատ առևտրականների համար այժմ դարձել է լավ վաճառվող ապրանք: Պատասխան |