Տանը միայնակ. սեզոնային գրիպի պատճառով դպրոցների ու մանկապարտեզների փակումը ստիպել է ընտանիքներին փոխել առօրյան
ՀՀ առողջապահության նախարարության առաջարկությամբ, որը կրթության և գիտության նախարարությանն առաջարկել էր սեզոնային գրիպի տարածումը կանխարգելելու նպատակով դադարեցնել ուսումնական հաստատությունների աշխատանքը, փակվել են Հայաստանի մանկապարտեզներն ու դպրոցները: Հարկ է նշել, որ վարակի տարածման պատճառով 30 տոկոսով կրճատվել էր հաճախելիությունը:
Երկուշաբթի երեկոյան կրթության նախարարը հայտարարեց, որ բոլոր դպրոցները այսօրվանից (դեկտեմբերի 8-ից) փակվելու են: Պատասխան |