Բասկետբոլ. թուրքերի նկատմամբ դիտարժան հաղթանակից հետո «Հատիսն» անցնում է փլեյ-օֆ
Հինգշաբթի Երևանում Եվրագավաթի որակավորման վերջին` վեցերորդ տուրում F խմբում ընդգրկված Հայաստանի կանանց բասկետբոլի ակումբը` «Հատիսը», 78:74 հաշվով հաղթանակ տարավ Թուրքիայի «Բեշիկթաշի» նկատմամբ: Հաղթանակը Հայաստանի թիմին ապահովեց երկրորդ տեղը (9 միավորով) և անցումը փլեյ-օֆ: «Բեշիկթաշը» նույնպես ունի 9 միավոր, սակայն վաստակած և բաց թողած միավորների հարաբերակցությամբ և «Հատիսից» կրած երկու պարտության (սեփական հարկի տակ և արտագնա խաղերում) պատճառով Ստամբուլի թիմը երրորդ տեղում է: Խմբի վերին հորիզոնականը զբաղեցնում է «Սոնի Աթինաիկոսը» (Աթենք, Հունաստան):
Պատասխան |