Փշերի միջով դեպի աստղեր. Չինաստանում անցկացվող աստղաֆիզիկայի օլիմպիադայում հաղթել են հայ դպրոցականները
Վերջերս հայ երկու պատանիներ Չինաստանում անցկացված աստղաֆիզիկայի դպրոցական միջազգային օլիմպիադայում ոսկե մեդալներ են շահել: Մասնակիցների խոսքով` թեև իրենք չեն ունեցել աստղագիտությունն ուսումնասիրելու այնպիսի տեխնիկական հնարավորություններ, ինչպիսին մյուս հաղթող երկրների` Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի մասնակիցները, սակայն այդ հաղթանակը նշանակում է, որ Հայաստանը, որտեղ մոտ մեկ դար առաջ ծնվել է աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, ունի աստղագիտական մեծ ներուժ:
Պատասխան |