Պատմության վերանայո՞ւմ. Ադրբեջանը ջանքեր է գործադրում «Խոջալուի դեպքերը» ցեղասպանություն ճանաչելու համար
Այսօր Ադրբեջանը պատրաստվում է փետրվարի 26-28-ը աշխարհի տարբեր երկրներում ակցիաներ անցկացնել` «1992 թ. Խոջալուում տեղի ունեցած փետրվարյան դեպքերը ադրբեջանցիների նկատմամբ հայերի իրականացրած ցեղասպանություն ճանաչելու կապակցությամբ»:
Ութ տարի առաջ ԼՂՀ պաշտպանության բանակը վերջապես իր վերահսկողության տակ վերցրեց Ստեփանակերտից 10 կմ դեպի արևմուտք գտնվող տեղակայված Խոջալու ադրբեջանական ռազմական պլացդարմը, որտեղ Խոջալուի օդակայանն էր, որտեղով էլ Լեռնային Ղարաբաղ էին փոխադրվում վարձկաններ Աֆղանստանից, Պակիստանից, Սուդանից և Չեչնիայից: Պատասխան |