Հեռուստաեթերի մաքրում. հանձնաժողովը մշակում է հեռարձակման ժամի վերահսկման ծրագիրը
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) ավելի հանգամանալից անդրադարձավ անցյալ շաբաթ արված հայտարարությանը, որի նպատակն է մաքրել Հայաստանի հեռուստաընկերությունների եթերը:
Մոտ մեկ ամսից հայկական հեռուստաընկերությունների հաղորդումները և ֆիլմերը, որոնք նախատեսված չեն անչափահասների համար, կտեղափոխվեն գիշերային եթեր` կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 6-ը: (Ներկայումս հեռուստաընկերություններին թույլատրվում է հեռարձակել այդպիսի հաղորդումներ և ֆիլմեր`ըստ իրենց հայեցողության:) Պատասխան |