Սահմանային սողանցք թմրամիջոցների համա՞ր. արդյոք բաց սահմանները կնպաստե՞ն թմրամիջոցների առևտրին
Անցյալ շաբաթ Հայաստանում առգրավվել է աննախադեպ խոշոր չափերի հերոին տեսակի թմրամիջոց: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաղորդմամբ` թմրամիջոցը Հայաստան է տեղափոխվել Թուրքիայից:
Հաշվի առնելով առաջիկայում հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը` հարց է ծագում. արդյոք պատրա՞ստ են իրավապահ մարմինները վերահսկելու անդրազգային հանցագործությունը սահմանի բացվելու պարագայում, հատկապես թմրամիջոցների թրաֆիքինգի առումով: Պատասխան |