«Խըդր, Խըդր, Խըդր ա». Սիսիանում յուրովի են տոնում հայտնի տոնը` Տյառնընդառաջը
Ցորեն, ոսպ, սիսեռ, կանեփ… Ամեն տարի` փետրվարի 13-ին, սիսիանցիները, օգտագործելով հացազգիների այս տեսակները,տանն աղանձ են պատրաստում` տոնելու Տյառնընդառաջը:
Մինչ մայրաքաղաք Երևանում Տյառնընդառաջն տոնում են հիմնականում նորապսակները և նշանվածները, Երևանից 220 կմ դեպի հարավ գտնվող Սիսիան քաղաքում (Սյունիքի մարզ) Տյառնընդառաջն առաջին հերթին մանուկների տոնն է, քանի որ այդ օրը նրանց հյուրասիրում են բոլորի տանը: Պատասխան |