Սարիբեկ Սուքիասյանին ազատ են արձակել` բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ
Երկուշաբթի` փետրվարի 15-ին, ժամը 18:00-ի սահմաններում 72 ժամ ոստիկանության Էրեբունու բաժնում անցկացնելուց հետո ազատ են արձակվել «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը և «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը, որոնց կասկածում էին «սպանության սպառնալիքի և ապօրինի զենք կրելու» մեջ: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Սուքիասյանի և Ստեփանյանի քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Պատասխան |