«Մոսկվա» կինոթատրոն. դարձ ի շրջանս յուր. փորձառու ճարտարապետը դեմ է կինոթատրոնի հաշվին եկեղեցու կառուցմանը
Հայաստանի ճարտարապետների միության նախագահը կտրականապես դեմ է, որ «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճի տեղում վերակառուցվի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին, թեև կառավարությունն արդեն հաստատել է այդ որոշումը:
Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը հերթական նիստի ժամանակ ընդունել է «Մոսկվա» կինոթատրոն» ՍՊԸ տնօրինության առաջարկությունը Երևանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքն անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանությունների կողմից 1930-ականներին քանդված Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում նոր եկեղեցի կառուցելու համար։ Պատասխան |