Մեղքի և կուրության մասին. 252 բանաձևն «արձանագրությունների» հետ կապ չունի
Երևանը Վաշինգտոն չէ. ոչ ավելին, քան մեր խմբագրատունը ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի նիստերի դահլիճ:
Այդուհանդերձ, որտեղ մենք ենք ապրում, մեծ մասն արդեն հասկացել է այն, ինչի մասին ոչ մեկն այնտեղ չի խոսում. Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» բանակցությունները ձախողվել էին շատ ավելի վաղ, քան երբ կոնգրեսականները նման հնարավորության մասին խոսեցին ուշ երեկոյան Վաշինգտոնում քվեարկությունից առաջ: Անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր, երբ պետդեպարտամենտի աջակցությամբ ստորագրվեցին արձանագրությունները և տրվեցին խոստումներ, որոնց իրականացումն անհնարին դարձավ, ոչ մեկը, ըստ էության, չէր հավատում, որ Հայաստանը և Թուրքիան ձեռք ձեռքի բռնած, շաքարաքլոր լպստելով, կքայլեն դեպի գույնզգույն երազանքների պայծառ ապագա տանող սալապատ ճանապարհով: Պատասխան |