Զայրացած բռնցքամարտիկը. «Կատաղի ցուլը» շարունակում է հաղթարշավը պրոֆեսիոնալ բռնցքամարտում` կրկին պաշտպանելով չեմպիոնի կոչումը
Շաբաթ երեկոյան հաղթանակ տանելով մեքսիկացի հավակնորդի նկատմամբ և պաշտպանելով գերթեթև քաշային կարգում WBC և WBA վարկածներով չեմպիոնի գոտին` փորձառու հայազգի բռնցքամարտիկն ասաց, որ պատրաստվում է մեծացնել խաղադրույքները` անցնելով ավելի բարձր քաշային կարգ կամ փորձելով ռևանշի հասնել իր ոխերիմ թշնամի ֆիլիպինցի բռնցքամարտիկի հետ:
Մեքսիկացի երիտասարդ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ռոդրիգո Գերերոյի (13 հաղթանակ` 9-ը նոկաուտով, 2 պարտություն, 1 ոչ-ոքի) հետ 12 ռաունդ տևած ողջ մրցամարտի ընթացքում Վիկ Դարչինյանը (34 հաղթանակ` 27-ը նոկաուտով, 2 պարտություն, 1 ոչ-ոքի) վստահ հանդես եկավ: Պատասխան |