«Սեւան» ՔԿՀ-ի աշխատակիցը մեղադրվում է դատապարտյալների համար թմրամիջոցներ ձեռք բերելու եւ փոխադրելու մեջ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից իրացման նպատակով ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական հոգեբանական եւ իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ Արթուր Առաքելյանը համաձայնության է եկել դատապարտյալների հետ եւ պատրաստակամություն հայտնել իրացնելու նպատակով հիմնարկից դուրս ձեռք բերել թմրամիջոցներ: Պատասխան |