Երկու հովվապետներ
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով պաշտոնական այցով (մարտի 16-18-ը) Հայաստան է ժամանել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինը: Մարտի 16-ին Էջմիածին և Սերգիև Պոսադ քաղաքների միջև ստորագրվել է բարեկամության և համագործակցության հռչակագիր, ապա երկու հովվապետները՝ իրենց պատվիրակությունների ուղեկցությամբ, այցելել են և ծաղկեպսակներ դրել Օշականի մերձակայքում գտնվող 1828 թ. Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում զոհված ռուս զինվորների հուշակոթողին: Նորին սրբություն Կիրիլ Առաջինն այցելելու է նաև Հայոց ցեղասպանության հուշակոթող, Երևանի Սբ Աստվածածին եկեղեցի և հանդիպում է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Պատասխան |