«Հրաշափառի» եւ բարիգալստյան արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ս. Տրդատի կամարի մոտ, դիմավորեց Մայր Աթոռի միաբաններից, թեմակալ առաջնորդներից, ռուս հոգեւորականներից եւ ճեմարանականներից կազմված խաչվառազարդ թափորը: Խունկի օրհնությունից հետո, Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո երկու հովվապետերը, օրհնելով խուռներամ ժողովրդին, «Հրաշափառ» շարականի հանդիսավոր երգեցողությամբ առաջնորդվեցին Միածնաէջ Մայր Տաճար:
Պատասխան |