Առաքելական և Ուղղափառ` գիրկընդխառն. Համայն Ռուսիո պատրիարքն ավարտում է Հայաստան կատարած կարևոր այցը
Այսօր ավարտվում է Համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինի եռօրյա այցը Հայաստան, որի ընթացքում նա և իր հայ պաշտոնակիցը կարևորեցին երկու ժողովուրդների և եկեղեցիների միջև առկա ամուր կապերը:
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանած Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինը մասնակցել է տարբեր միջոցառումերի. Հայաստան իր այցի առաջին օրը` մարտի 16-ին, Կիրիլ պատրիարքն այցելել է Օշական և ծաղկեպսակ դրել 1826-1828 թթ. Ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշակոթողին: Հաջորդ օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատասխան |