Դոլար-դրամ պար. դոլարը հատում է 400 դրամի սահմանագիծը
Դոլարի փոխարժեքը վերջին շաբաթվա ընթացքում սկսել է բարձրանալ` 4 տարվա ընթացքում առաջին անգամ հատելով 400 դրամի սահմանագիծը:
Բանկերը մեկ դոլարը գնում են 400-403 դրամով, վաճառում 405-407 դրամով: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` գազի սակագների բարձրացումից հետո դրամի կտրուկ արժեզրկումը կրկին կարող է հանգեցնել նոր թանկացումների: «Այս պայմաններում մայիս-հունիսին գների 10-15 տոկոս աճն անխուսափելի եմ համարում»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Բոզոյանը: Պատասխան |