Առողջապահական ահազանգ. քաղցկեղն ախտորոշում է և ոչ մահվան դատավճիռ
Հայաստանում քաղցկեղով հիվանդների թիվը 2009 թվականին կազմել է 7657 մարդ, ինչը 321 հիվանդով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
«Գրանցվել է հիվանդացության 3-4 տոկոս աճ: Սա բնորոշ չէ միայն մեր երկրին, ամբողջ աշխարհում է գրանցվում 4 տոկոս աճ: Աշխարհում այսօր քաղցկեղով տառապում է 12 մլն մարդ, տարեկան մահացության թիվը 7 մլն է»,- ասում է ՀՀ ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը: Պատասխան |