Բարձրացրեց. հայ ծանրորդը նվաճում է Եվրոպայի չեմպիոնի կոչումը
Հինգշաբթի երեկոյան հրում վարժությունում Տիգրան Գ. Մարտիրոսյանի [ոսկե մեդալ նվաճելու] առաջին փորձն անհանգստություն պատճառեց հայ մարզասերներին, քանի որ մրցավարները չարձանագրեցին նրա առաջին մոտեցումը: Սակայն րոպեներ անց 22-ամյա գյումրեցի ծանրորդն արդեն պահել էր գլխավերևում 195 կիլոգրամանոց ծանրաձողը` նվաճելով 77 կգ քաշային կարգում ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Առաջնությունն անցկացվում է Բելառուսի Մինսկ քաղաքում: Պոկում վարժությունում հայազգի ծանրորդը բարձրացրեց 165 կգ և երկամարտի 360 կգ արդյունքով այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց:
Պատասխան |