Պայքար սառույցի վրա. Հայաստանում անցկացվում է տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը
Չորեքշաբթի երեկոյան Երևանում կմեկնարկի Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (ՏՀՄՖ) 2010 թ. աշխարհի առաջնության երրորդ դիվիզիոնի մրցաշարը: Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ կընդունի երեք այլ երկրների հավաքականների:
Ապրիլի 14-18-ն անցկացվող երրորդ դիվիզիոնի մրցաշարի Բ խմբում միմյանց հետ իրենց ուժերը կչափեն Հայաստանը, Հարավային Աֆրիկան, Մոնղոլիան և Հյուսիսային Կորեան: Պատասխան |