Տեղին է ասված. Սարգսյանի ուղերձը ճիշտ ժամանակին էր, եթե ոչ ուշացած
Հինգշաբթի երեկոյան ՀՀ նախագահ Սարգսյանի ուղերձը իր ժողովրդին կարելի է դիտել նաև որպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված խոսք, որով Սարգսյանը կարծես ասում էր. «Մենք մեր խոստման տերն ենք, հիմա ձեր հերթն է»:
Սարգսյանը հրապարակավ հայտարարեց արձանագրությունների գործընթացի ձախողման մասին, ինչը բոլորին վաղուց հայտնի էր: ՀՀ նախագահի որդեգրած դիրքորոշումը պետք է որ ողջունեն աշխարհասփյուռ հայերը` անկախ իրենց քաղաքական հայացքներից և Սարգսյանի` իշխանության գալու նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Պատասխան |