Վիճահարույց ակցիա. հայ երիտասարդների կողմից Թուրքիայի դրոշի այրումը քննադատության է արժանացել ոչ միայն Թուրքիայում, այլև Հայաստանում
11 տարի շարունակ ՀՅԴ կուսակցությունը կազմակերպում է ջահերով երթ` հարգելով Ցեղասպանության զոհերի հիշատակը: Երթի վերջում, ավանդույթի համաձայն, այրում են Թուրքիայի դրոշը, որը կրկնվեց նաև այս տարի` ապրիլի 23-ին:
Որոշ հայեր միշտ էլ այս քայլը համարել են անտեղի քաղաքական ակցիա` արված մի օր, երբ պետք է ավելի շատ հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին, քան թշնամանք ցույց տալ: Պատասխան |