Հայ-թուրքական գործընթացում վերջին զարգացումների շուրջ
Հենց սկզբից էլ պարզ էր, որ հնարավոր չէր երկար ձգել այս` ցանկալին իրականության տեղ ներկայացնելու գործընթացը, և իշխանությունները ստիպված էին լինելու ընդունել իրականությունը:
Ինձ զարմացնում է երկու այլ բան: Նախ` իշխանություններն այսօր բաց տեքստով ասում են, որ մեկ տարի շարունակ իրենք հետևել են, թե ինչպես է Թուրքիան իրենց առաջ նախապայմաններ դնում, ինչպես է շահարկում գործընթացն իր օգտին և ոչ միայն հանդուրժել են դա, այլև շարունակաբար պնդել, որ նման բան չկա, որ այս ողջ գործընթացը մեծագույն հաջողություն է և աննախադեպ դիվանագիտական հաղթանակ: Պատասխան |