Միավորում հանուն կարգավորման. ՀԿ-ները համաձայնել են միասին աշխատել ի նպաստ հայ-թուրքական հարաբերությունների
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու հայտարարությունից օրեր անց Հայաստանի չորս ՀԿ-ներ պատրաստակամություն են հայտնել նպաստելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:
«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը և Երևանի մամուլի ակումբը այդ հարցի կապակցությամբ Հուշագիր են ստորագրել: Պատասխան |