Վերլուծություն. Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ տարաձայնություններ Կնեսետում
Ապրիլի 28-ին Իսրայելի խորհրդարանականները որոշում ընդունեցին Կնեսետի օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության հարցը, որն առնվազն 2007 թ. ի վեր Իսրայելում խնդիրներ է առաջացնում:
Արտաքին հարաբերությունների և պաշտպանության հարցերի մշտական հանձնախմբի գործունեության վրա մեծ ազդեցությունն ունի Թուրքիայի և Ադրբեջանի լոբբինգը, և հարցը կարող է մեկ անգամ ևս մոռացության մատնվել: 2007 թ. Հակազրպարտչական լիգան (ADL) հայտարարեց, որ 1915 թ. 1,5 մլն հայերի կոտորածները կճանաչի Հայոց ցեղասպանություն: Այդ կազմակերպության նախագահ Աբրահամ Ֆոքսմանը հաղորդեց, որ որոշումն ընդունվել է մանրամասն քննարկվելուց հետո: Պատասխան |