Միջուկային գործարք. ուրանի հարստացման համաձայնագիրը ստորագրելուց հետո Թուրքիան կդառնա գլխավոր դերակատարը Իրանի խնդրում
Երկուշաբթի`Թեհրանում, Իրանը և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Թուրքիայի տարածքում ցածրհարստացված ուրանի փոխանակման մասին: Համաձայնագիրը ստորագրել են Թուրքիայի, Իրանի և Բրազիլիայի արտգործնախարարները, արարողությանը մասնակցել են Իրանի և Բրազիլիայի նախագահները, ինչպես նաև Թուրքիայի վարչապետը:
Իրանում ուրանի հարստացումը անհանգստացնում էր հատկապես ԱՄՆ-ին, որը մեղադրում էր Իրանին միջուկային զենք ստեղծելու մեջ և հայտարարել է, որ Իրանը պատժամիջոցների կենթարկվի, եթե օգտագործի իր սեփական արտադրանքը: Պատասխան |