Անաղարտությո՞ւն, թե՞ առաջընթաց. օտարալեզու դպրոցների վերաբացման հարցում իշխանությունները նահանջել են, սակայն, ըստ ընդդիմախոսների, ոչ շատ հեռու
Օտարալեզու դպրոցների վերաբացման մասին կառավարության աղմուկ հանած օրենսդրական նախաձեռնությունը նոր ընթացք է ստացել. իշխանությունները, հաշվի առնելով ընդդիմախոսների կարծիքները, նահանջել են իրենց դիրքերից` համաձայնելով բացել օտար լեզվով դասավանդվող միայն մասնավոր և ոչ թե պետական դպրոցներ, և դրանց թիվը դարձնել ոչ թե 2 տոկոս, այլ` 1 (մոտ 14 դպրոց):
Սակայն օրինագծի ընդդիմախոսները դեռ գոհ չեն` պնդելով, որ այդ նահանջը բնավ չի «նվազեցնում [կրթության համակարգին ուղղված] վտանգը», եթե օտարալեզու դպրոցներ բացվեն: Պատասխան |