Թեժ մրցակցություն. բջջային օպերատորները մրցում են սմարթֆոնների վաճառքի ոլորտում
Հայաստանում շարունակվում է բջջային օպերատորների թեժ մրցակցությունը, որոնք տարատեսակ սակագնային պլաններ ու բաժանորդների համար հետաքրքիր ակցիաներ տրամադրելուց զատ, այժմ մրցակցում են իրենց սպասարկման կենտրոններում բջջային հեռախոսների վաճառքի ոլորտում:
Վերջերս Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ռուսաստանյան «ՎիվաՍել-ՄՏՍ» և ֆրանսիական հեռահաղորդակցության ոլորտի հսկաներից` «Օրանժ Արմենիա» (Հայաստանում սկսել է գործել անցյալ տարվա նոյեմբերից) ընկերությունները կարծես թեժ մրցակցություն են սկսել Google-ի կողմից ստեղծված Android օպերացիոն համակարգով HTC սմարթֆոնների վաճառքի ոլորտում: Պատասխան |