Բռնցքամարտ. «Կատաղի ցուլը» նոր գոտի է նվաճում, սակայն դժգոհ է իր ելույթից
Հինգշաբթի երեկոյան Ավստրալիայի Պարամատա քաղաքում WBC և WBA վարկածներով գերթեթև քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոն Վիկ Դարչինյանը (35 հաղթանակ` 27-ը նոկաուտով, 2 պարտություն, 1 ոչ-ոքի) ավելի բարձր` թեթևագույն քաշային կարգում իր ուժերը չափեց Էրիկ Բարսելոնայի (51 հաղթանակ` 19-ը նոկաուտով, 18 պարտություն, 4 ոչ-ոքի) հետ: Մրցակիցները պայքարում էին IBO վարկածով թեթևագույն քաշային կարգում թափուր գոտու համար:
12 ռաունդ տևած մրցամարտում Դարչինյանը երեք անգամ նոկդաունի ենթարկեց ֆիլիպինցի ուժեղ մրցակցին` հաղթանակ տոնելով 120:103, 118:105 և 116:108 ընդհանուր հաշվով: Բարսելոնան ևս երկու միավոր կորցրեց գոտկատեղից ներքև հարվածելու համար: Պատասխան |