Նվազող ուրախություն. հոկեյի Հայաստանի հավաքականը որակազրկվել է հավանաբար քաղաքացիության հետ կապված խնդրի պատճառով
Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիան (ՏՀՄՖ) անորոշ ժամկետով որակազրկել է հոկեյի Հայաստանի հավաքականին, որը վերջերս մի քանի հաջող մրցելույթներ է ունեցել: ՏՀՄՖ նման որոշումը հավանաբար պայմանավորված է Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված մոտ 15 հոկեյիստների`ԱՄՆ քաղաքացիություն ունենալու հանգամանքով:
Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ջաղացպանյանի խոսքով` հավաքականին չեն որակազրկել, այլ մինչև սեպտեմբեր պարզապես կասեցրել են մասնակցությունը: Պատասխան |