Վերլուծական. Արևմուտքը դժգոհ է Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր փոփոխություններից
Թուրքիայի և Արևմուտքի միջև ի հայտ են գալիս «բաժանարար գծեր», որոնք հատկապես պայմանավորված են Իրանի և Թուրքիայի ստորագրած միջուկային էներգիայի գործարքով և շաբաթավերջին Գազայի շրջափակումը ծովով ճեղքելու ջանքերով:
Թուրքիան արևմտամետ ուժերից սահմանազատելն ակնհայտորեն ի հայտ եկավ, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2009 թ. հունվարին Դավոսում մեղադրեց Իսրայելի նախագահին Գազայի հատվածն օկուպացնելու մեջ: 2010 թ. մայիսի 29-ին թուրքական նավերը դուրս եկան Ստամբուլից`Գազայի հատվածի շրջափակումը ճեղքելու համար, որն ավարտվեց իսրայելական բանակի միջամտությամբ, ինչի հետևանքով էլ զոհվեց մոտ 10 մարդ: Պատասխան |