Նոր Օպերա՞. ոստիկանությունն արգելել է նորաբաց Ազատության հրապարակում հանրահավաքի փորձը
Կիրակի`մայիսի 30-ին, Հայ ազգային կոնգրեսի վեց ներկայացուցիչներ, որոնք արդեն երրորդ օրն է` ինչ փորձում էին նորաբաց Ազատության հրապարակում նստացույց անցկացնել, բերման են ենթարկվել ոստիկանություն, որտեղ նրանց «հորդորել են ու խնդրել հավաքվել քաղաքի ցանկացած մասում, բացի Ազատության հրապարակից»:
Ազատության հրապարակը երկու տարով փակվել էր, մինչ կառուցվեց ստորգետնյա ավտոկայանատեղին: Ընդդիմադիրները պնդում էին, որ հրապարակը քաղաքական հանրահավաքները կանխելու նպատակով էր փակվել: Ընդդիմությունը հրապարակը ճամբարի էր վերածել 2008 թ. նախագահական ընտրություններից հետո մինչև ոստիկանության ուժերի հետ մարտմեկյան բախումները, որին զոհ գնաց 10 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, տասնյակ մարդիկ ձերբակալվեցին: Պատասխան |