Շախմատ. ՖԻԴԵ-ն հաստատում է` Արոնյանը Բաքվում չի խաղա
Շախմատի միջազգային կառավարող մարմինը հաստատել է, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերը կանցկացվեն երկու երկրներում: Այդ կերպ Հայաստանի լավագույն շախմատիստը կազատվի Ադրբեջանում խաղալու խնդրից:
ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցանակի 2008-2009 թթ. հաղթող Լևոն Արոնյանն այն ութ գրոսմայստերներից է, որոնք կմասնակցեն հավակնորդների մրցախաղին, որտեղ կորոշվի աշխարհի չեմպիոնի կոչման հաջորդ հավակնորդը: Պատասխան |