Բուռն ընդունելություն. լրատվամիջոցների ներկայացուցիչները ողջունում են «Կատաղի ցուլ» Դարչինյանին
Մեծ մրցամարտերից հետո Հայաստան վերադառնալու ավանդույթը չխախտելով` Վիկ Դարչինյանը մայիսին ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնայի նկատմամբ տարած հաղթանակից հետո այսօր (հունիսի 4-ին) Երևանում հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
WBC և WBA վարկածներով գերթեթև քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոն «Կատաղի ցուլ» Դարչինյանին (35 հաղթանակ, 2 պարտություն, 1 ոչ-ոքի) դիմավորեցին շամպայնով: Հայրենիքում ձեռք բերած բռնցքամարտիկի հմտությունները Դարչինյանին ապահովել են փայլուն մարզական կարիերա: Պատասխան |